Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանին նոտա է հանձնել ԼՂ այցի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օգոստոսի 11-ին ԻԻՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դեսպանն անօրինական այց է կատարել ԼՂ , ինչի կապակցությամբ նրան նոտա է հանձնվել»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահների հասցեին ուղղված հայտարարություն է արել: Ամենայն հավանականությամբ, այդ քայլով ԱՀ ԱԳՆ-ն պլացդարմ է նախապատրաստում խաղաղապահների հասցեին հերթական դժգոհության համար, որոնք «ապօրինի կերպով թույլատրել են իրանական բեռնատար մեքենաների մուտքը»: