Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հրադադարը խախտող կողմին նույնականացնելու գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է,որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումերի նախաձեռնող կողմի նույնականացումը և սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Միևնույն ժամանակ, վարչապետը նկատում է, որ այդ գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ՀՀ կառավարության նիստի մեկնարկին:

Վարչապետը իր ելույթում նշեց, որ Հայաստանի համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողությունների և հայտարարություններից զերծ մնալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը. «Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս: Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ին կառավարության նիստում այս հարցին անդրադարձել եմ՝ ասելով, որ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը:»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հուլիսի 29-ին կառավարության նիստում ինքն ուրվագծել է ՀՀ կառավարության պատկերացումը տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաև ընդգծել է միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը:

«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները սկսելու ՀՀ հանձնառությունը»,- ասաց Փաշինյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img