Սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Արդեն սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում»,-ասվում Է Զասի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության մամուլի ծառայության կողմից:
Զորավարժություններին պատրաստվելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Աֆղանստանում իրադրության կտրուկ սրման ֆոնին, որը հսկողության տակ Է վերցրել «Թալիբան» շարժումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: