Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ինչ էլ լինի հայ մնացեք հայեր. Լույս է տեսել «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահ Գևորգ Մինասյանի հերթական գիրքը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ:

Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ:

Եվ ահա դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական  մշակույթի գործիչ, հայագետ, գրող, Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահ Գևորգ Մինասյանը:Ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Թալինի շրջանի Ձորագյուղ գյուղում։ Ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։

1999 թվականից բնակվում է Բելգիայում, Անտվերպենի «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահն է, Բենելյուքսի երկրներում լույս տեսնող «Լրագիր» հայատառ ամսաթերթի հիմնադիր-խմբագիրը 2009 թվականից Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահն է։

Գևորգ Մինասյանը մշտապես աշխատել է մշակույթի բնագավառում․ 1976-1996 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, 1996-1998 թվականներին աշխատել է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես Մշակույթի և սպորտի բաժնի պետ, այնուհետև՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ։ Մշակույթի նախարարությունում աշխատելուն զուգընթաց դասախոսել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում, կուսակցական ղեկավար աշխատողների, արհմիութենական համակարգի և պետական ոլորտի մշակույթի աշխատողների վերապատրաստման դասընթացներում։

1991 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է։ Նույն թվականից ղեկավարել է Հայ մշակույթի աշխատողների միությունը։ Նախաձեռնել և անց է կացրել մի շարք փառատոներ, այդ թվում՝ պարի միջազգային փառատոներ։Գևորգ Մինասյանը մի շարք մասնագիտական աշխատությունների, պիեսների, 100-ի հասնող հոդվածների հեղինակ է։ Մեծ ավանդ ունի հայապահպանման, հայաճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում։

Հեղինակ է մի շարք գրքերի ու հրապարակախոսությունների,որոնցից են՝«Նախավերջին գնացքը», Երևան, 2010, 186 էջ,«Բելգիան և հայերը», Մաս առաջին, Երևան, 2011, 111 էջ,«Բելգիան և հայերը», Մաս երկրորդ, Երևան, 2012, 211 էջ, «Բելգիան և հայերը»․ Երրորդ դարից մինչև մեր օրերը, Երևան, 2016, 370 էջ,«Նորից մի սպանեք գաղթականին», Երևան, 2018, 243 էջ:

Նշենք,որ հրատարակման ընթացքում են երկու նոր գրքերը, որոնք նվիրված են Բելգիայում ժամանակավոր և մշտապես ապրող հայերին։ Վերահրատարակել է (իր առաջաբանով, նոր նիդեռլանդերենով) ցեղասպանության ականատեսներ Ֆայեզ Էլ Հուսեյնի՝ 1916 թվականին գրած «Կոտորածները Հայաստանում» գիրքը (Անտվերպեն, 2015) և Լադիսլաս Կերկհովի՝ 1931 թվականին նույն վերնագրով գրված գիրքը (Անտվերպեն, 2018)։ Եվ ահա բավականին վերջերս լույս է նրա հերթական «Քամին մեռավ ցրտից» գիրքը:

Ինչպես նախորդ գրքերում,այստեղ ևս հեղինակը տպագրել է Բելգիայում լույս տեսնող միակ հայատառ լույս տեսնող «Լրագիր» ամսաթերթում:Այստեղ անդրադարձ է կատարվել ինչպես բելգիահայությանն,այնպես էլ հայրենիքում կատարվող իրադարձություններին:Այսպիսով՝այստեղ ընթերցողը կհանդիպի նաև մի քանի հարցազրույցների,էսսեների,հետաքրքիր պատումների,հեղինակի մի քանի երկրներ այցելությունների տպավորությունների և այլն:

Հեղինակը կարևորություն է տալիս արտերկրում հայ մնալու խնդրին,ապրելու,սիրելու ու կարոտելու հայատառ խնդրին:Իսկ ինչ վերաբերվում է գրքի վերնագրին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ սա մանուկ հասակում նա լսել է իր մորից,որը նշանակում է զարմանք,թե սա ոնց կլիներ: Գիրքը կարդալիս ընթերցողը կհանդիպի այնպիսի զարմանալի փաստերի,որոնց մասին կամ քիչ են անդրադարձել կամ երբևէ ոչ մի առիթով ոչ մի տեղ չեն գրվել: Այսպիսով՝հուսանք,որ գիրքը կունենա իր ընթերցողների լայն շրջանակը՝ծանոթացնելով նրանց հետաքրաշարժ իրադարձությունների ու հեղինակի հուշերի հետ ,որոնք տեղի են ունեցել ինչպես մայր հայրենիքում,այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img