Միացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն:
«Ամերիկացիները դիմել են Ֆինլանդիային՝ կոչ անելով ընդունել տարբեր ոլորտների մասնագետների: Խմբերից մեկում նախկին կառավարության առանցքային դեմքեր են և իրավապաշտպաններ, ում կյանքին վտանգ է սպառնում: Մյուս խումբը կրթված կանայք են, ովքեր կորցնում են աշխատանքը: Հաղորդվում է, որ երկրում կա շուրջ 250 կին դատավոր»,- հայտնել է ԱԳ նախարարը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկիր է ժամանել շուրջ 500 աֆղանցի, ովքեր աշխատել են այդ երկրի, Եվրամիության, խաղաղապահ առաքելությունների համար: