Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանի իշխանությունները շարունակում են անտարբերություն դրսևորել մեր շուրջը խտացող անվտանգային ռիսկերի նկատմամբ․ Աբրահամյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ակնհայտ է, որ մեր փոքր տարածաշրջանը ևս իրադարձությունների զգայուն և անկանխատեսելի փուլ է մուտք գործել, որտեղ գործընթացները կարող են սահուն անկայունության շրջան մտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինձ համար հետաքրքիր չէ, թե ռուս-ուկրաինական, իսկ իրականում՝ ՌԴ-արևմուտք պատերազմում, ով ում նկատմամբ սիմպատիա ունի։

Գլխավոր խնդիրը նրանում է, թե մեր մեծ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա, կոնկրետ Հայաստանի ու Արցախի, ինչպիսի վարքագծային փոփոխություններ կարձանագրվեն Թուրքիայում և Ադրբեջանում, ի վերջո սցենարային ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի ու Արցախի սահմաններին։

Ակնհայտ է, որ մեր փոքր տարածաշրջանը ևս իրադարձությունների զգայուն և անկանխատեսելի փուլ է մուտք գործել, որտեղ գործընթացները կարող են սահուն անկայունության շրջան մտնել։ Մտահոգություն ունեմ, որ Թուրքիան՝ արտաքին միջամտության կամ նույնիսկ դրա բացակայության պայմաններում, նույնիսկ անկախ Ադրբեջանի ցանկությունից, ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ նոր սադրանքների կամ ագրեսիայի կդիմի։

Ուկրաինայում ձգձգվող պատերազմը, սպառազինությունների աննախադեպ մրցավազքն ու տարածաշրջանում ահաբեկչական, ծայրահեղական խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը էականորեն մեծացնում են Հարավային Կովկասում նկատվող անվտանգային սպառնալիքները։

Հայաստանի իշխանությունները շարունակում են զուտ դիտորդի կարգավիճակով, անտարբերություն դրսևորել մեր շուրջը խտացող անվտանգային ռիսկերի նկատմամբ, իսկ սա բարենպաստ իրավիճակ է ստեղծում այն արտաքին խաղացողների համար, ովքեր փորձելու են մեր տարածաշրջանում նոր լարվածության հրահրմամբ, հարավից ճակատ բացել ՌԴ-ի դեմ։

Երկիրը պետք է նախապատրաստել պատրաստության համապատասխան աստիճանի, եթե նույնիսկ դա բացառապես մեզ արտաքին ճնշումներից կամ հարվածներից ապահովագրման խնդիր է լուծում։ Կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի նոր ճգնաժամի, որի դրսևորումներն արդեն ուրվագծվում են, իսկ դրանց դեմ Հայաստանի ու Արցախի դիմակայության արդյունավետությունից է կախված, թե այս փուլից ինչպիսի կորուստներով դուրս կգանք»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img