Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումն աճում է, ամեն օր սահմանափակող միջոցների նոր փաթեթներ են սահմանվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը սպասելի էր. ՌԴ իշխանությունները վաղուց պատրանքներով չեն ապրում։
«Ինչ պատճառներ էլ հրապարակային հնչեն` դրանց գլխավոր նպատակը այս կամ այն ուղղությամբ վնաս հասցնելն է։ Մենք մի շարք որոշումներ ենք պատրաստել և ընդունել, որպեսզի առավելագույնս մեղմացնենք հետևանքները թե՛ տնտեսության, թե՛ մարդկանց համար՝ և՛ դրամական միջոցների շարժի, և՛ ներկրվող բաղադրիչների փոխարինման նախագծերի զարգացման մասով»,- ասել է Միշուստինը։