SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատումը կարող է արագացնել դոլարով հաշվարկներից հրաժարվելու գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է չինական Global Times–ը` հղում անելով փորձագետներին։Ավելի վաղ ԵՄ արտգործնախարարների վիրտուալ հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ նախարարները պայմանավորվել են մի շարք ռուսական բանկեր անջատել SWIFT համակարգից։ Կանադան, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան աջակցել են այդ քայլը։
«Այս պատժամիջոցը (SWIFT համակարգից ՌԴ–ին անջատելը) կարող է կատալիզատոր դառնալ ապադոլարացման գործընթացն արագացնելու համար, քանի որ մի շարք ընկերություններ, որոնց համար Ռուսաստանի հետ առևտուրը պահպանելն անհրաժեշտություն է, ստիպված կլինեն դոլարային համակարգը շրջանցող ուղիներ փնտրել, այդ թվում` ռուբլով կամ յուանով արտաքին առևտրային վճարումների հաշվարկման ճանապարհով», – գրում է թերթը։