Պատերազմի ժամանակ խաբում էին մարդկանց ու մարդիկ նոյեմբերի 10-ից հետո արթնացան բոլորովին այլ իրականությունում։ Պաշտոնական տեղեկատվության առանձին ներկայացուցիչներ, պաշտոնյաներ սոցցանցերում կամ այլ հարթակներում խոսում էին Գետաշենը ազատագրելու մասին, բայց մարդիկ արթնացան և տեսան, որ Շուշին և Հադրութն են հանձնել։ Այս մասին հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Իշխանությունները չեն դադարել թիրախավորել մամուլին և պատերազմից հետո ներկայացնում են, թե իշխանություններն ամեն ինչ փորձում են անել, սակայն մամուլը նրանց չի թողնում աշխատել։
Մեծ անջրպետ է առաջացել այդ իմաստով։ Ցավալին այն է, որ հասարակությունն իշխանությանը, կրկնում եմ, պրոյեկտում է պետության հետ»,- ասաց նա։