Ներկայացնում ենք լրագրող Նաիրի Հոխիկյանի հոդվածը հրապարակված Sputnik Արմենիա լրատվականում։
Շիրակի մարզի Անիպեմզա մտնելիս առաջին բանը, որ նկատում ես, գյուղի կողքով անցնող երկաթուղին է և քիչ այն կողմում խստորեն հսկվող ցանկապատը, որն անցնելը առանց հատուկ թույլտվության հավասարազոր է պետական դավաճանության։
Հայաստանի և Թուրքիայի 311 կմ-անոց սահմանային ցանկապատի մոտ 5կմ-ը Անիպեմզա համայնքով է անցնում։ Գյուղում մոտ 550 բնակիչ կա, մարդիկ ամեն օր տեսնում են մի քանի հարյուր մետր այն կողմում կանգնած թուրք զինվորականներին, զրուցում երկու երկրների սահմանի հայկական կողմը հսկող ռուս զինծառայողների հետ։ Անիպեմզայում հանդիպում եմ որոշ բնակիչների հետ։
Նվարդ Մուրադյանն ասում է՝ չնայած իրենք անմիջապես Թուրքիայի սահմանին են, համարվում են սահմանապահ համայնք, բայց երբևէ պետական որևէ աջակցություն չեն ստացել։«Ժողովուրդն էլ հեչ գործ չունի, քարհանքում են հիմնականում աշխատում, բայց ամեն անգամ պրոպուսկ պիտի հանեն, որ մտնեն գրանիցը։ Բայց դա էլ ժամանակավոր է, հիմա քարհանքն էլ չի աշխատում»,-նեղսրտում է Անիպեմզայի տարեց բնակչուհին։Գյուղի դպրոցում աշխատող Արթուր Խաչատրյանն էլ ասում է՝ Անիպեմզան այսօրվա վկան է 100 տարի առաջ տեղի ունեցած անարդարության ու հայրենիքի մասնատման։ Եթե իրենց բերրի հողերը չտային թուրքին, այսօր գուցե այլ կերպ կապրեին։
«Սահմանը որ բացվի, մենք էլի վախով ենք ապրելու։ Մենք չենք ուզում դրանց հետ սահման բացել, մենք հիմա ապահով քնում-ելնում ենք։ Չենք ուզում թուրքի վտանգը նորից զգալ»,-ասում է տիկին Նվարդը։
«Սահման բացելը սխալ է։ Թուրքը միշտ էլ մնացել է թուրք։ Դուք հավատում եք, որ թուրքի հետ մենք կկարողանանք հաշտ ապրե՞լ։ Չհավատաք։ Նրանց նպատակն այլ է»,- շեշտում է Արթուր Խաչատրյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում