Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման քննարկման հիմնական թեման հումանիտար հարցերն էին։ Բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր հիմնականում խոսել ենք հումանիտար հարցերի մասին։ Մենք բացատրեցինք, թե մեր զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական անձանց ճակատագրի թեթևացմանը նպաստելու համար, որոնք պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Այսպես կոչված «կամավորական գումարտակները», «տարածքային պաշտպանության ուժերը» նրանց որպես կենդանի վահան են օգտագործում, — նշել է Լավրովը։