Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի տնտեսական հետևանքների պատճառով Հայաստանում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը Կենտրոնական բանկը 5.3 տոկոսից նվազեցրել է մինչև 1.6 տոկոսի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պիտի 2022թ–ի ընթացքում աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս աճ է դրված»,– ասաց ԿԲ նախագահը։
Sputnik Արմենիա