Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ նկատմամբ Հայաստանը երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել։ Խոսքը Արցախի բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու մասին է, և ամբողջ համատեքստը՝ 90-ականներից, հենց դա է եղել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ իշխող ուժի, վերջին 30 տարում Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների սեղանի շուրջ հենց դա է եղել։
«Ազատության» հարցին՝ դրան հնարավո՞ր է հասնել Ադրբեջանի կազմում, Աղաջանյանն ասել է․ «Կարծում եմ` այդ գործընթացը պետք է քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։