Այսօր կա զուգահեռ երկու գործընթաց՝ Ադրբեջանը մի կողմից ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժը իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար»,- ասաց նա: