ԱՄՆ-ն Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի չի սահմանի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նախագահ Բայդենը որոշում է կայացրել՝ ելնելով մեր ազգային անվտանգության շահերից։ Ինչպես ավելի վաղ ասել ենք, ոչ թռիչքային գոտին մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ խոցել ռուսական ինքնաթիռները: Մենք շահագրգռված չենք երրորդ համաշխարհային պատերազմում ներգրավմամբ», — ասել է նա: