Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՀ-ն Հայաստանում 2022-ի համար կանխատեսում է 1.5 տոկոս տնտեսական աճ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Թանոս Արվանիտիսի գլխավորությամբ, 2022 թ. մարտի 1-ից 16-ն անց է կացրել ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ ամփոփիչ ստուգումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՀ լրատվական ծառայությունը:  «Պահուստային ծրագիրը» հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին եւ ավարտվում է 2022 թ. մայիսի 16-ին։

ԱՄՀ թիմը Հայաստանի իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնության է եկել «Պահուստային ծրագրի» աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ եւ վերջին ամփոփիչ ստուգումը եզրափակելու շուրջ։ Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որը սույն ամփոփիչ ստուգումը նախատեսում է դիտարկել մայիսի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 36 միլիոն դոլար` ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 430 միլիոն դոլարի։

«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ. եւ շարունակելով բարձր աճը 2022 թ. սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության եւ վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ. Բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչեւ ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին։ Արտաքին դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ., քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ եւ փոխառության հատուկ իրավունքի հատկացմամբ  միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված եւ իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է»,- ասել է Արվանիտիսը:

Նրա խոսքով` ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով տարածվող տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում,և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։ «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի եւ վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը եւ կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեեւ Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռեւս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ. կարող է աճել շուրջ 1,5 տոկոսով՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում»,- նշել է Արվանիտիսը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img