
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Նշված մտավորականների շարքին է դասվում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը։Խոսելով սիրված մտավորականի գործունեության մասին կարող ենք նշել,որ Վերժինե Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական աշխատությունների, ընդ որում՝ շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և արտերկրում: Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ կառավարության «Հուշամեդալի» (2005), ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալի (2013):
Նա գրեթե ամեն տարի իր անձնվեր գրչով ընթերցողներին է ներկայանում նոր լայնածավալ աշխատանքներով՝ընթերցողներին նվիրելով ու հաղորդելով նոր ու չբացահայտված տվյալներ մայր հայրենիքի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին։ Այսպիսով՝ 2021 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» ստվար աշխատասիրությունը (904 էջ): Բնութագրական է գրքի խմբագիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի խոսքը հատորի սկզբում. ««Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» ներկա աշխատությունն իր ձևով և բովանդակությամբ հույժ արդիական է: Սույն գիտական աշխատությունը մինչև օրս հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որ նվիրված է հայ սփյուռքի մեծագույն համայնքներից մեկի՝ ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարևոր և բացառիկ արժեք է ներկայացնում» (էջ 7):Աշխատության չորս մասից բաղկացած հայերեն և անգլերեն (թարգմանիչ՝ Տիգրան Ծուլիկյան) ծավալուն «Պատմաբանագիտական ուսումնասիրության» մեջ հեղինակն ամերիկահայ բանասացների հաղորդած վկայությունները հմտորեն զուգակցել է պատմական ստույգ փաստերի հետ՝ ներկայացնելով ԱՄՆ-ի հայ համայնքի ընդհանուր պատկերը սկզբնավորումից մինչև մեր օրերը: Բացի այդ, հանգամանորեն ներկայացրել է ամերիկահայ բանասացների ապրած միջավայրը, նրանց ապրելակերպը, մտածելակերպն ու խոսելակերպն արտացոլող, նրանց հաղորդած բանավոր ավանդույթի տարաբնույթ ստեղծագործությունները: Ապա՝ քանակական վերլուծության նորագույն մեթոդով բացահայտել է 100 տարիների հոլովույթում տարբեր սերունդների հայապահպանության մակարդակը: Իսկ վերջում՝ ժողովրդական նյութերի ժանրային, թեմատիկ և գաղափարական առանձնահատկությունների վերլուծությամբ հեղինակը բնութագրել է ԱՄՆ-ի հայ համայնքի պատմական հիշողության և բանավոր ավանդույթի բնորոշ առանձնահատկություններն ու փոխակերպությունները՝ ժամանակի, տարածության և համաշխարհայնացման գործոնների ազդեցության ներքո:Հատորն օժտված է նաև անգլերեն և ռուսերեն ամփոփումներով, 206 բանասացների և նրանց հաղորդած (1.165 միավոր) նյութերի Փաստագրական աղյուսակով, օտարամույծ բառերի Բառարանով, Ծանոթագրություններով, Բանասացների և նրանց հաղորդած նյութերի, Անձնանունների, Տեղանունների, էթնոանունների և այլ ցուցիչներով, Բանասացների լուսանկարներով, ինչպես նաև «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» պատկերող Քարտեզով և «Ամերիկահայոց շրջանում տարածված ժողովրդական երգերի կատարումները» (41 միավոր) ներկայացնող խտասալիկով:Աշխատության բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Էդիտ Պրինտ» տպագրատունը:Վերժինե Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական աշխատությունների, ընդ որում՝ շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և արտերկրում: Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ կառավարության «Հուշամեդալի» (2005), ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալի (2013):
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Վերժինե Սվազլյանի անձնական արխիվից