Կիրակի, 27 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Ռուսաստանի Հայերի Բանավոր Ավանդույթի Նշխարներ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

(ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԵՎ ՊՅԱՏԻԳՈՐՍԿ)»

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ:  Նշված մտավորականների շարքին է դասվում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը։Խոսելով սիրված մտավորականի գործունեության մասին կարող ենք նշել,որ Վերժինե Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական աշխատությունների, ընդ որում՝ շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և արտերկրում: Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ կառավարության «Հուշամեդալի» (2005), ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալի (2013):

Նա գրեթե ամեն տարի իր անձնվեր գրչով ընթերցողներին է ներկայանում նոր լայնածավալ աշխատանքներով՝ընթերցողներին նվիրելով ու հաղորդելով նոր ու չբացահայտված  տվյալներ մայր հայրենիքի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին։ Այսպիսով՝ 2020 թ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել ի «Ռուսաստանի հայերի բանավոր ավանդույթի նշխարներ (Դոնի Ռոստով և Պյատիգորսկ աշխատասիրությունը (288 էջ): Այն նվիրված է Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հիմնադրման 240-ամյակին (1779 թ.): Աշխատության մեջ մեկտեղված են Ղրիմից՝ Նոր Նախիջևան և Արցախից՝ Պյատիգորսկ գաղթած հայ բանասացներից հեղինակի գրառած ժողովրդական բանավոր ստեղծագործությունները: Առաջինը Վ. Սվազլյանը գրանցել է դեպի Ռուսաստանի (ՌՍՖՍՀ) Դոնի Ռոստովի մարզի Նոր Նախիջևանի (Պրոլետարական շրջան) հայաբնակ վայրեր 1959 թ. սեպտեմբերին Հայաստանի ԳԱ Հասարակական գիտությունների բաժանմունքի կազմակերպած «Համալիր գիտարշավի» ընթացքում, երբ տակավին Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ասպիրանտ էր: Իսկ երկրորդը՝ 1964 թ. ամռանը Հայաստանի ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինության կողմից Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաք գործուղման ընթացքում: Նոր Նախիջևանում և Պյատիգորսկում բնակվող հայերից բարբառագիտական սկզբունքներով հեղինակի գրի առած ձեռագիր աշխատանքները ցարդ պահվում էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում՝ Վերժինե Սվազլյանի ֆոնդում:Գրքի զույգ հատվածները ներկայացված են եռալեզու՝ հայերեն, ռուսերեն (թարգմանիչ՝ Գայանե Հարությունյան), անգլերեն (թարգմանիչ՝ Տիգրան Ծուլիկյան) «Պատմաբանագիտական ուսումնասիրություն» և «Բանահյուսական սկզբնաղբյուրներ» բաժիններով, որոնք իրենց հերթին բաղկացած են Վիպական, Քնարական և Ասույթային բանահյուսության բաժիններից:Աշխատությունն օժտված է նաև Նոր Նախիջևանի բանասացների և նրանց հաղորդած նյութերի (161 միավոր) ու Պյատիգորսկ գաղթած արցախցի բանասացների և նրանց հաղորդած նյութերի (100 միավոր) Փաստագրական աղյուսակներով, ինչպես նաև հնատիպ Լուսանկարներով: Աշխատության բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Էդիտ Պրինտ» տպագրատունը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Վերժինե Սվազլյանի անձնական արխիվից

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img