Ուկրաինան ակնկալում է, որ համաշխարհային քաղաքական գործիչները կաջակցեն երկրին մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովներին։ Այս մասին, kp.ua-ի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը հույս ունի, որ երկրները լուրջ քայլեր կձեռնարկեն ընդդեմ ՌԴ-ի։
«Վստահ եմ, որ մարդիկ ցույց կտան, թե ինչպես են մեզ աջակցում։ Բայց քաղաքական գործիչները պետք է պաշտպանեն ազատությունը: Նրանք պետք է աջակցեն կյանքի պայքարին։ Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից»,- ժողովրդին ուղերձում ասել է Զելենսկին: