Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Թաթոյան․ Ո՞ր իրավունքով է Կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«1) Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար հետևողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները՝ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով:

Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի անվտանգության համակարգի հետ առնչություն ունենալ Պաշտպանության այնպիսի [գործողը] նախարարը, ով, օրինակ, Սյունիքում ճանապարհներն ադրբեջանական անօրինական արարքներով արգելափակելուց հետո հայտարարել է. «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել», «Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է» և այլն:

Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի Նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է, թե «Հետո ի՞նչ որ կրակում են»:

Ո՞ր իրավունքով է Կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո:

Ո՞վ է այս պաշտոնյաներին իրավունք տվել խաղալ Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ, պատճառել անվերականգնելի վնասներ մեր Հայրենիքին:

Նման անպատասխանատու ու որևէ կարգավիճակի մեջ չմտնող հայտարարություններից, քայլերից հետո ո՞ր պետությունից կամ միջազգային կառույցից եք ակնկալում աջակցություն:

2) Արտաքին աշխարհին ցույց չեն տրվում ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները. ամեն ինչ սահմանափակվում է քաղաքական բնույթի ընդհանրական հայտարարություններով: Այդ փաստերը թաքցվում են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Սա էլ Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատում՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:

Լայնածավալ ճնշումների են են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:

3) Քաղաքական պաշտոն զբաղեցնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում:

Զուգահեռ, Ադրբեջանը խորացրել է ատելությունն ու թշնամանքը: Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է բացառապես երկիրը ոչնչացնելու սպառնալիքներով: Արցախի բնակչության նկատմամբ իրականացնում է էթնիկ բնաջնջման քաղաքականություն:

Ադրբեջանական խախտումների փաստերը արտաքին աշխարհին չներկայացնելով ու միջազգային մեխանիզմներ չօգտագործելով՝ կապվել են պետության ձեռքերը միջազգային ասպարեզում, իսկ երկիրը դարձել է աշխարհաքաղաքական շահերի զոհը:

Տեղի է ունենում պետության հրաժարում մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության պարտավորություններից:

Բայց շատ հստակ է, թե ովքեր են մեղավորները Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համակարգի շարունակական տապալման համար»,- գրել է Թաթոյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img