Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Սյունեցի տղամարդը արատավոր տեղեկություններ չհրապարակելու համար միլիոնավոր դրամներ է պահանջել ռուսաստանաբնակ կնոջից

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սյունեցի տղամարդը համացանցով ծանոթացել է ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով նրանից հանդիպելու պատրվակով, մաս-մաս պահանջել և ստացել է 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար: Ապա նրա մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար պահանջել էր ևս 2 մլն դրամ։ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով, կնոջից մաս-մաս պահանջել և բանկային փոխանցումների միջոցով 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է ընդհանուր 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 33-ամյա տղամարդը «WhatsApp» հավելվածի միջոցով հիշյալ կնոջից պահանջել է իրեն ուղարկել 350.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.282.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով, իր պահանջները չկատարելու դեպքում, հրապարակել վերջինիս արատավորող տեղեկություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img