Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ այնպիսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որը կհանգեցնի Վաշինգթոնի և Մոսկվայի միջև ուղիղ ռազմական հակամարտության։ Այս մասին հայտնել է Սպիտակ Տան մամլո ծառայությունը, փոխանցում է CNN-ը։
Հեռուստաընկերությունը նաև հրապարակել է սպառազինության տեսակների ցանկը, որը Կիևը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ից՝ ՌԴ-ի դեմ ընթացող ռազմական գործողությունների համար։