Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

Կորցրել Ենք Մեր Հավաքականությունը, և Այսօր Պետք Է «Մենք» Դառնանք. Վազգեն Պետրոսյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կայացաւ Նպատակ և ճշմարտություն» (Յանիկյանական տարի) խորագրով համերգային երեկո

Հայաստանի Ժողովրդային Շարժումի նախաձեռնությամբ, Ապրիլի 1-ին ժամը 19:00-ին կայացաւ Նպատակ և ճշմարտություն» (Յանիկյանական տարի) խորագրով համերգային երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Բեմում էր հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:

Ծրագրում հնչեցին՝ Յ. Բախ — տոկատ Ռե մինոր երգեհոնի համար, «Ձայն մը հնչեց…», «Բամբ, որոտան…», «Ազատության մարտիկներին», «Հայ ապրինք, եղբարք», «Որդիս», «Հայաստան», «Կիլիկիա», «Իմ հայրենիք», «Հույս Հայաստանի»,  «Քելե,լաո… », «Յար,քո բարակ բոյին …» , «Բինգյոլ», «Արի, իմ սոխակ», «Հինգ հայ սրտեր», «Կարնո քոչարիներ» երաժշտական անմահ գործերը:

Երեկոյին մաստին, հայտնի խմբագիր, լրագրող եւ բանաստեղծուհի՝ Հասմիկ Սարգյան իր ֆեյսպուքի էջին վրա կը գրէ.

«Նպատակ և ճշմարտություն» խորագիրը զուր չէր ընտրված Գուգեն Յանիկյանի անունն ու գործը պանծացնող համերգի համար․ հենց այդպես է վերնագրել վրիժառու հայորդին, մտավորականն ու գրական անվանի գործիչն իր գիրքը՝ շարադրված ցմահ դատապարտվածի իր բանտախցում։ Իր ձեռքով՝ հեռավոր 1973-ին ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում թուրք դիվանագետների գնդակահարությունը և հետո բանտային շարադրությունները պիտի դառնային այն գաղափարական հենքը, որով մեկնարկեց հայկական պահանջատիրության նոր փուլը։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ստեղծվեց Կարնո ծնունդ, Հայոց մեծ եղեռնից մահապուրծ, հոգում՝ հարազատների կորստի ցավն անթեղած, արդարություն փնտրող և հատուցման ժամը հնչեցնող Գուրգեն Յանիկյանի գաղափարաբանությամբ։ Հայ վրիժառուների 300 զինյալ գործողությունները՝ սկսյալ 1975-ից մինչև 1990-ը, վկայեցին 78-ամյա մտավորականի խոսքերի ճշմարտությունը․ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի․․․»։

2020 թվականի հունվարին էր, որ ՀԱՀԳԲ ստեղծման 45-ամյակին նվիրված՝ «Տաղարանի» համերգի ավարտին Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, բարձրանացավ բեմ և, գնահատելով հայ վրիժառուների դերը, ասաց․ «1915-ի ողբերգությունից հետո տեղի ունեցավ մի այլ ողբերգություն՝ Հայաստանի մասնատումը, հայկական հողերի հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին՝ փորձելով մեզ համոզել, թե դրանք մեր եղբայրներն են։ Եվ ահա, հայերի մասին հիշեցրեց ՀԱՀԳԲ- ն։ Այն հաղթեց՝ ապացուցելով, որ հաղթանակը հայի արյան մեջ է․․․ Այդպիսի մարդիկ երեկ կային և այսօր էլ կան․․․»։ Այս խոսքերն ասվել են 44-օրյա պատերազմից շուրջ ութ ամիս առաջ։ Քանիցս անդրադառնալով Կոմանդոսի խոսքին՝ համոզվում եմ, որ այս պարզ ու համառոտ ձևակերպումը որքա՜ն կարևոր է մեր օրերի համար, ապրողներիս համար, որչափ կարևոր է Գր․ Յանիկյանի գործի վերարժևորումը, ինչն արվում է 2022-ին հայտարարված «Յանիկյանական տարվա» շրջանակներում։ Ոչ միայն Յանիկյանի գործին ու գաղափարաբանությանը, այլև աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող խորաքնին զեկուցումներով ընթացավ սրանից շաբաթներ առաջ մեկնարկած գիտաժողովը։ Սակայն լայն հանրության մտքին ու հոգուն հասնելու առավել մատչելի և ազդու կերպն արվեստի լեզուն է»։

Յանիկյան անհատի, հասարակական գործչի, գրողի և ոգեշունչ մարտիկի կյանքի դրվագները հիշելով՝ ազգային հոգեկերտվածքի ձավորման գործում անհատի դերակատարմանն անդրադարձ ունեցավ գրականագետ, հրապարակախոս Կարո Վարդանյանը։

«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական ՀԿ ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը իր խոսքին մէջ մասնավորապես շեշտեց. «Գ․ Յանիկյանը ցույց տվեց, թե անհատների դերը ժողովուրդների պատմությունը կերտելու գործում ինչքան մեծ է։ Այսօր էլ, ոնց անցյալ դարի 70-ականներին, երբ հիմնվեց ՀԱՀԳԲ-ն, հասարակությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում գտնվում է հիասթափված,հուսախաբված, բարոյալքված վիճակում։ Ժողովուրդը չի ընդունում այսօր քաղաքական դաշտում գործող կուսակցություններին, տեսնում է, որ միջազգային ուժերն ամեն մեկն, իր շահերից ելնելով, հայ ժողովրդին մատաղացու է անում զոհասեղանին, և պետք է այս իրավիճակից դուրս գալ։ Այսօր ժողովուրդը կարիք ունի անհատի, որը պատրաստ է պատասխանատվություն վերցնելու և իր հետևից տանելու․․․ Ներկայումս հայ հասարակությունը, հատկապես երիտասարդությունն ինքնագիտակցության պակաս ունի, ինքն իրեն չի ճանաչում։ Վերջին տասնամյակներին տարբեր ձևերով մեր երիտասարդությանը հեռացրել են հայկական մշակույթից, ինչի արդյունքում ինքն օտարվել է հայությունից։ Եթե ժողովուրդը, երիտասարդությունն օտարված չլիներ հայկականությունից, մենք այսօր նման իրավիճակում չէինք հայտնվի։ Կորցրել ենք մեր հավաքականությունը, և այսօր պետք է «մենք» դառնանք»:

Գուրգեն Յանիկյանի հիշատակին նվիրված համերգի ժամանակ հնչեցված երաժշտություններուն մէջ իր հատկանշական տեղը գտած  էր Սեդրակ Երկանյանի գրչին  նաեւ պատկանող  «Որդիս» երգը,  խոսքերի հեղինակ՝ Արցախում բնակվող հրապարակախոս, գրող, թարգմանիչ Միքայել Հաջյան։ Վերջինս իր բանաստեղծությունն ընծայել է Արցախյան հերոսամարտերին զոհված իր երկու որդիներին եւ նրանց միջոցաւ հայրենիքի սիրույն նահատակված բոլոր հերոսներուն: Երգն այս Ա․ Ստեփանյանի կատարմամբ, համերգին հնչեց՝ որպես խոնարհում բոլոր նրանց, ում զոհողությունը հանուն հայրենյաց զուր չէր, ում կերպարը ոգեշնչման առարկա է ներկա և եկող սերունդների համար․․․:

Հասմիկ Սարգսյան երեկոյան մասին «Հաղթանակը Հայի Արյան Մեջ Է» խորագրով իր սրտառուչ գրառումը հետեւեալ իմստալից տողերով եզրակացուցած է. «Համերգի ողջ ընթացքին հիշում էի մի իրական դրվագ հայոց ազատագրական մտքի հիմնարարներից մեկի՝ հայ մեծ վիպասան Րաֆֆու կյանքից մի իրապատում․ նրա «Կայծեր» վեպի ընթերցմամբ ոգեշնչված որքա՜ն հասարակ մարդիկ են որդեգրվել հայոց ազատագրական կռիվներին։ «Տաղարանի» համերգին հնչած երգերը մի-մի կայծեր էին, որոնցից ազատատենչության և պայքարի բոցեր կարող են բռնկվել․․․

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img