Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք տալիս է, ավելին չեմ կարող ասել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նրա խոսքով, Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»,-ընդգծեց Արման Սարգսյանը: