Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյան․ Թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյա պատերազմի հերոսներին NEWS.am Sport

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվրոպայի առաջնությունում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ 2016 թվականի Քառօրյա պատերազմի հերոսներին՝ զոհված եւ վիրավոր տղաներին. այդ օրը ապրիլի 2-ն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

23-ամյա ըմբիշը ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում: 

Ոսկե մեդալի ճանապարհին աշխարհի չեմպիոնն անցկացրեց 5 գոտեմարտ: Որակավորման փուլում հաղթեց լիտվացի Մանտաս Սինկեւիչուսին (9:0), 1/8 եզրափակչում՝ սլովակ Դենիս Խորվաթին (5:1), քառորդ եզրափակիչում՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (6:5), կիսաեզրափակիչում՝ շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին (9:0) եւ եզրափակիչում՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարին (4:3):

-Մալխաս, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Զգացողություններս շատ մեծ են: Յուրաքանչյուր մրցման մասնակցելիս, միայն ոսկե մեդալի համար եմ պայքարում: Մտքումս միայն մի բան է՝ հաղթող ճանաչվել:

Նոր քաշային կարգում էի, ինձ համար շատ բարդ էր: Հայաստանի առաջնությունից հետո ոչ մի մրցման չէի մասնակցել եւ չէի փորձել ուժերս միջազգային մրցաշարերում 77 կգ քաշում: Միանգամից Եվրոպայի առաջնությունը եղավ առաջին միջազգային փորձս: Կարողացա արդարացնել բոլորի, այդ թվում եւ իմ սպասելիքները: Մարզիչներիս հրահանգները կատարելով, կարողացա ճիշտ պատրաստվել եւ հաղթել: Այս հաղթանակում իր մեծ ներդրումն ունի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որն այստեղ էր, մեր կողքին:  Հորեղբայրս՝ Ռոման Ամոյանն այս անգամ ինձ հետ չէր. նրա գալը չստացվեց: Նա ինձ հետ աշխատում էր հեռախոսազանգերով, խորհուրդներ տալիս, ճիշտ տրամադրում ամեն մի գոտեմարից առաջ:

-Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես, ո՞րն ավելի բարդ տրվեց:

-Կառանձնացնեմ քառորդ եզրափակիչի գոտեմարտը, որտեց մրցակիցս 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովն էր: Շատ լարված գոտեմարտ ստացվեց, 6:5 հաշվով կարողացա հաղթել: Շատ դժվար տրվեց ինձ այդ հաղթանակը: Կառանձնացնեմ նաեւ եզրափակիչը, որը միշտ ավելի լարված է լինում: Այս եզրափակիչն էլ դժվար ստացվեց, մրցակիցս թուրք էր: Լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր, քանի որ ապրիլի 2-ն էր՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի օրը:

Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս երկու մրցակիցներիս՝ ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին՝ զոհված, վիրավորված տղաներին: Ինձ համար շատ պատասխանատու էր այդ օրը հաղթելը: Չեմ ուզում առանձնացնել, քանի որ ինչպես Քառօրյայի, այնպես էլ 44-օրյա պատերազմի մասնակիցները, պատերազմում հայրենիքի համար զոհվածները բոլորը մեր հերոսներն են: Բայց քանի որ այդ օրը հենց ապրիլյան քառօրյայի օրն էր, ես կարողացել էի հաղթել ինչպես թուրքի, այնպես էլ ադրբեջանցու, ուզում եմ նվիրել նրանց:

Երկու մրցակիցներիս հետ գոտեմարտելիս էլ պարբերաբար պատերազմի մասին մտքեր եմ ունեցել, բայց փորձում էի մտքերս չշեղել բուն գոտեմարտից, որպեսզի ինձ չխանգարեր գլխավոր նպատակիս հասնելու համար: Ինձ պետք էր հաղթանակ, որպեսզի հետո արդեն ուրախանայի այդ հաղթանակներով:

-Այդուհանդերձ, եզրափակիչի վերջում թուրք ըմբիշն արտասվեց, դու նրան բարձրացրիր գորգից եւ հանգստացրիր: Ինչպե՞ս արձագանքեց մրցակիցդ քո քայլին:

-Դա մեր սպորտային բնավորությունն է: Ըմբշամարտի ընտանիքն ուրիշ է: Չգիտեմ՝ ճիշտ էր, թե սխալ, որ ես նրան մոտեցա, բարձրացրի, բայց այդ պահին ճիշտ գտա՝ այդպես վարվել: Մի օր էլ մենք, մեր մարզիկներն են պարտվելու նրանց, եթե մենք նրանց հետ վատ վարվենք, նրանք էլ մեզ հետ են վատ վարվելու:

-Ի՞նչ ապրումներ ունեցար պատվո հարթակին:

-Անբացատրելի զգացողություններ ապրեցի: Զգացողություններս կրկնապատկվեց, երբ տեսա, թե ինչ ցնծությամբ է ընդունում իմ հաղթանակը հայ ժողովուրդը, ինչպես են բոլորն արձագանքում եւ ուրախանում իմ նվաճումով: Ինձ դա ավելի է պարտավորեցնում, որպեսզի Հայաստանի դրոշը միշտ բարձր պահեմ: Այս մեծ հաղթանակս հայ եւ եզդի ազգերինն է: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img