Հադրութ և մյուս բնակավայրեր վերադառնալու պահանջով ստորագրահավաք ենք սկսել, որին արդեն միացել են մոտ 2500 արցախցիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանվածներից մեկը, ով մասնակցում էր բողոքի ակցիային և նստացույցին, գրում է Tert.am-ը։
«Եթե մեզ Արցախ չեն վերադարձնելու, ապա պետք է մեզ համար ՀՀ-ում համայնք ստեղծեն։ Եթե մենք ցրվենք ինչպես 90-ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, մեր հայրենքիը այլևս չենք տեսնելու։ Արցախ վերադառնալը այսօր հնարավոր չէ, ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ գյուղերը նորից տալիս են։ Մեր Արցախ չվերադառնալու այլընտրանքը ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան է, երաշխիք չեն տալիս մեզ՝ Արցախ վերադառնալու»,- ասաց արցախցի փախստականը։