Հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է՝ ինչ պայմաններում է սիրելին՝ դերասան Բեն Աֆլեքը, առաջին նշանադրությունից 18 տարի անց կրկին ամուսնության առաջարկ արել գեղեցկուհուն:
Լոպեսը պատմել է, որ Աֆլեքի մտադրությունների մասին գաղափար անգամ չի ունեցել: Նա պառկած է եղել լոգարանում, երբ Աֆլեքը թակել է լոգասենյակի դուռն ու ներս մտել:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ես նրան ասում եմ, ներս արի, իմ սեր: Իսկ այդ ընթացքում միանգամայն մերկ պառկած եմ աշխարհի ամենալավ վայրում՝ փրփուրով լոգարանում: Հանկարծ նա ծնկի է իջնում: Խոսելու ունակությունս կորցրի։ Հետո նա հանեց մատանի՝ կանաչ ադամանդով՝ ամենագեղեցիկ և հազվագյուտ ու ասաց՝ կամուսնանա՞ս հետս»,-ասել է Լոպեսը՝ ևս մեկ անգամ ցույց տալով մատանին:

