Քարդաշյան ընտանիքի նախկին աշխատակցուհին պատմել է, թե ինչպես է խրախուսանքի փոխարեն տնօրինությունից անվճար քսուք ստացել, գրում է The Mirror-ը։
Ջեսիկա ԴեՖինոն պատմել է, որ 2015-1016թթ․ որպես օգնական աշխատել է «Whalerock Industries» մեդիա ընկերությունում, որը Քարդաշյան-Ջեններ ընտանիքը վարձել էր իր հավելվածների ստեղծման համար։ Նրա խոսքով՝ ինքն ի սկզբանե ջանասիրաբար աշխատել է՝ փորձելով ղեկավարությանն ապացուցել, որ արժանի է «պաշտոնի բարձրացման» եւ կարճ ժամանակ անց ճանաչվել է շաբաթվա լավագույն աշխատակից։ Սակայն սպասված խրախուսանքի կամ աշխատավարձի բարձրացման փոխարեն նրան դեմքի քսուքի անվճար օրինակ են տվել։
«Ես ստացա Crème de la Mer քսուքի անվճար տարբերակը․ արժեքը կազմում է 145 ֆունտ։ Եթե միայն կարողանայի վարձակալիս վճարել մաշկի խնամքի շքեղ միջոցներով»,- Ջեսիկայի խոսքերը մեջբերել է The Mirror-ը։