Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանի մեկնել երկրից։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ չնայած Գևորգյանի` երկիր չվերադառնալու որոշակի հավանականությունը, դատարանը թույլատրում է նրան Ստրասբուրգ մեկնել, գրում է Sputnik Արմենիա-ն։
«Դատարանը հատկապես կարևորում է այն հարցը, որ միջնորդության հիմքում նշվում է` Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ–ում ելույթներ ունենալ և բարձրաձայնել Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Նման հարցեր այս պահին բարձրացնելը դատարանն արդիական է համարում»,–ասաց Դանիբեկյանը։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։