Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նիկոլ Փաշինյանի Հրաժարականը Պահանջող Ազատագրական Շարժումի Ստորագրահավաքին Մասին Հաճախ Տրվող Հարցեր Եվ Դրանց Առաջադրվող Պատասխաններ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ազատագրական շարժումը փետրվարի 25ին նախաձեռնեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համահայկական ստորագրահավաք: Այս բանին կապակցությամբ, հետեւյալը հաճախ տրվող 4 հարցեր ու դրանց համար առաջադրված պատասխաններ են, որոնք աւելի եւս կը լուսաբանեն ստորագրահավագի նպատակը.

  1. Ո՞րն է ստորագրահավաքի նպատակը և ի՞նչ արդյունք այն կտա:

Պատասխան՝ Հանուն ազատ, հզոր և ինքնիշխան պետություն ունենալու վաղվա օրվա գաղափարի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը միասնության ու համախմբման վճռական առաջին քայլն է՝ միակամ և համատեղ պահանջը, ազատվելու թրքամետ, ոչ դիվանագետ, ռազմական և քաղաքական գործում անզոր ղեկավարությունից:

Ներկա իշխանությունը ոչ միայն պատճառ դարձավ  ազգի պառակտման, սևերի ու սպիտակների բաժանման, այլև հանցավոր մեղավորը լուսավոր մի ողջ սերնդի ու հայրենիքի ահռելի հատվածի կորստի համար: 

Ստորագրահավաքը նպատակ ունի վերջ դնել հասարակության պառակտմանը, խորը հիասթափությանը և խաբեությանը՝ համախմբված ու միասնաբար դուրս գալ այս վիճակից, որում երկիրը հայտնվել է ներկա իշխանությունների պատճառով, և կրկին հավատ ընծայել ազգին, որ ցանկացած քայլ, որ անելու ենք միասնաբար, միայն հաջողությամբ է պսակվելու:

  • Ո՞վքեր են ստորագրահավաքի կազմակերպիչները:

Պատասխան՝ Ստորագրահավաքը կազմակերպել և իրականացնում է Ազատագրական շարժումը՝ որպես վերկուսակցական նախաձեռնություն:

Շարժման անդամներն են՝ Արա Զոհրաբյանը (փաստաբան), Նաիրի Հոխիկյանը (հեռուստալրագրող), Վահագն Չախալյանը (իրավապաշտպան), Վազգեն Պետրոսյանը (թուրքագետ, վերլուծաբան), Սևակ Հակոբեանը (խմբագիր, սփյուռքահայ հասարակական գործիչ), Արտեմ Թարզյանը (իրավաբան), Հայկ Սահակյանը (փաստաբան), Անդրանիկ Մարգարյանը (քաղաքագետ), Արթուր Պետրոսյանցը (փաստաբան) և այլոք՝ ձեզ պես սովորական ու հայրենիքի ամենօրյա կորուստների հետ չհաշտվող հայեր, ովքեր կամք են հայտնել միասնաբար ու համախմբված պայքարելու Երկրի ներքին թշնամիների դեմ:

Դուք էլ կարող եք  դառնալ Ազատագրական շարժման անդամ՝ այս պայքարին ուժ տվողը, կազմակերպիչը ու առաջնորդողը: Դուք էլ կարող եք Ձեր ներդրումն ունենալ  վաղվա օրվա ավելի ուժեղ ու երջանիկ երկիր ունենալու նվիրական գործում:

  • Եթե անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ  ունենաք, հետո ի՞նչ եք անելու

Իհարկե մեր կողմից միամտություն կլինի կարծելը, որ գործող իշխանությունը այս կամ այն քանակությամբ ստորագրությունների առկայության դեպքում ինքնակամ կհեռանա իր կողմից զավթված իշխանական աթոռներից, սակայն նրանք լավ գիտեն, որ մտահոգ և արթուն հայրենակիցներով ամեն օր ուժեղանում ենք, մեր շարքերը՝ ձեր պես նվիրյալ մարդկանցով է համալրվում, մեր ուժը մեծանում է և այդ փաստը ոչ միայն ներքին, այլև արտաքին թշնամուն է անհանգստացնում։ Դա է պատճառը, որ ադրբեջանի նախագահը չի զլանում և ամեն առիթը բաց չի թողնում սպառնալու  Հայաստանում «ռեվանշիստական» ուժերին ուղղված իր հոխորտանքներով։ Արտաքին թշնամին հասկանում է, որ իր դրածոն այլևս անզոր է և ցանկանում է օր առաջ ավարտին հասցնել տարիներով մշակված հակահայկական իր ծրագիրը։

Զգալի քանակով ստորագրությունների առկայության դեպքում, Ազատագրական շարժումը կնախաձեռնի ազատագրման 2-րդ փուլը:

  • Ո՞վ կգա հրաժարականից հետո:

Այս հարցը իշխանության կողմից շահարկվող հարց է, որը ցավոք մեր հայրենակիցների մոտ մոլորության առիթ է ստեղծում: Հանրության մեջ առաջնորդներ փնտրելու, ինչպես նաև նախկին պաշտոնյաների կրկին իշխանության գալու տրամադրություններ առաջացնելով մեր հայրենակիցներին դրդում են չեզոք կեցվածք ունենալ ու չխառնվել կործանման գործընթացին:

Մենք առաջարկում ենք այս իշխանություններին հեռացնելուց հետո ձևավորել ժամանակավոր կամ անցումային կառավարություն, որի գլխավոր նպատակը պետք է լինի սահմանված ժամկետներում ընտրությունների կազմակերպումը՝ ինչպես կձևավորվի ՀՀ նոր իշխանությունները։

Ազատագրական շարժումը ունի հստակ մշակված ռազմավարություն և գործողությունների պլան՝ սահմանադրական եղանակով իրականացնելու  ներկա իշխանության հեռացման և նոր հայանպաստ իշխանությամբ փոխարինելու  գործընթացը:

Պետք է ոչ թե նոր առաջնորդների շուրջ համախմբվել, այլ՝ գաղափարի:

Այս իշխանությանը հեռացնելուց հետո ժամանակավոր կամ անցումային կառավարությունը պետք է ձևավորվի ազգային միասնության և համերաշխության կարգով, ինչպես նաև կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխան և կրողը լինեն հետևյալ 7 (յոթ) սկզբունքներին՝

1. Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.

2. Արցախի ինքնորոշման ճանաչում.

3. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.

4. Հայոց բանակի հզորացում.

5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում.

6. Ազգային արժեքների պահպանում.

7. Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:

Ազատագրական շարժումը նպատակ չունի և չի ունեցել նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած որևէ պաշտոնյայի բերել իշխանության:

Ազատագրական շարժման պատկերացմամբ այս իշխանության հեռացումից հետո, ժամանակավոր իշխանության անդամները պետք է համապատասխանեն վերոհիշյալ 7 չափանիշներին:

Ազատագրական շարժման ռազմավարության կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://zartonq.am/ASH.pdf

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img