Այդ ստոր արարածը հայտարարեց, որ կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց թույլ տվեց, որ այն շարունակվի, կոչով էր դիմել, թե ինչ ունեք, հագեք, գնացեք պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, փոխանցում է Tert.am-ը։
«Ես հիմա գնում եմ ծայրահեղ քայլի, մինչև մայիսի 8-ը հայտարարում եմ հացադուլ, մայիսի 8-ին կգնամ ավելի ծայրահեղ քայլի․ դիմում եմ ՀՀ Դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, վարչապետի աթոռին նստած այդ թշնամու գործակալին, եթե ոչ, ապա մայիսի 8-ին՝ Շուշիի ազատարման օրը, հրկիզելու եմ ինձ Հանրապետության հրապարակում։ Իմ մաhը գիտեմ, որ Փաշինյանի համար ոչինչ է այդքան զոհից հետո, իմ ուղերձը առաջին հերթին ուղղված է ԱԱԾ-ին և Գլխավոր Դատախազությանը»,- ասաց Միսակ Ավետիսյանը։