Թուրքիայի ԱԳ նախարարը, Ուրուգվայում իր դեմ բողոքի ցույց անող հայերին ցույց է տալիս թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմավորման նշանը:
Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական կազմավորման ժեստը հայերին ցույց տալուց հետո Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուրուգվայի Արտաքին գործերի նախարություն:
«Չավուշօղլուն փաստորեն սպառնացել է Ուրուգվայի հայերին, ինչը նկատվել է Ուրուգվայի ԱԳ նախարարության կողմից: Իսկ ի՞նչ է անում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը. հավատում է Թուրքիայի անկեղծությանը, լռում է, ոչ մի արձագանք, ոչ մի դատապարտում, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է և այդպես էլ պետք է լիներ . . . »,- գրում է Արթուր Ղազինյանը։