Այսօր՝ ապրիլի 29-ին «Ազատագրական շարժումը» նախատեսել էր իրականացնել իրազեկման ակցիա՝ ազատագրում ստից և ստախոսներից թեմայով։ Ակցիան դեռ չսկսած՝ ոստիկանները ապօրինի բերման ենթարկեցին Ազատագրական շարժման անդամ Վահագն Չախալյանին, ում ձեռքին կար Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը։ Շարժման անդամները սա համարում են ապօրինի մարդու առևանգում, քանի որ որևէ օրենքի խախտում նրանք չեն իրականացրել։
«Սա փաստում է մեկ բանի մասին, որ ոստիկանությունը ծառայում է ներկա իշխանություններին։ Սա ոստիկանապետություն է։ Որքան շատ մարդ գա և կանգնի մեր կողքին, այնքան ավելի շուտ կազատագրենք մեր պետությունը այս իշխանությունից»,- ասաց Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։