Հարգելի լրագրող գործընկերներ,
Այսօր՝ Չորեքշաբթի, 04.05.2022թ., ժամը 11:00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում Մարրիոթ հյուրանոցի մոտից «Ազատագրական շարժումն» իրականացնելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման իր հերթական՝ թեմատիկային մատուցմամբ յուրահատուկ ակցիան.
Դարձյալ այսօր՝ ժամը 11:30-ին ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մեր պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ (քննիչը գրությամբ հայտնել է, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել է տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվել է, թե՝ ոչ):
Խնդրում ենք լուսաբանել զույգ գործողությունները:
Մանրամասնությունների համար դուք կարող եք զանգահարել՝ +374 77 937 281 համարին կամ էլ նամակով կապնվել մեր հետ azatagrakan.sharjum@gmail.com