Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հաագայի Խաղաղության պալատի բակում հայկական խաչքար տեղադրվեց

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հաագայի Խաղաղության պալատի բակում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացումն արեց պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խաչքարը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը: Այն Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակն է: 17 տարվա մեջ առաջին նվերն է, որ Խաղաղության պալատն ընդունում է: «Սա պատմություն է, որն այսօր մենք կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ առաջին հայկական խաչն է տեղադրվում մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ հայ ժողովուրդը խաչքարեր է տեղադրում թե՛ Հայաստանում, թե՛ այն հյուրընկալ երկրներում, որտեղ տարբեր հանգամանքների բերումով հաստատվում է։ Այսպիսով, խաչքարը դառնում է բարեկամության, համերաշխության, համագործակցության և երախտագիտության խորհրդանիշ և պատգամ։ «Հազարամյակներ շարունակ Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյութենական սպառնալիքներին, որոնց առերեսվում է իմ ազգը։ Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում և այլուր»,-ասաց Փաշինյանը:

Խաչքարն ընտրվել է որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու աշխարհի խաղաղության հաստատմանը նպաստած հայերի սերունդներին։ «Այս նվիրատվությամբ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,-նշեց Փաշինյանը:

Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոներն ասաց. «Մենք շատ շնորհակալ ենք այս հայկական խաչքարի համար: Խաղաղության պալատին նվերը պարզապես արվեստի հավաքածուի ներդրում չէ, դա նվիրում է, որը ենթադրում է հավատարմություն այն գաղափարին, որի համար կանգնած է խաղաղության պալատը՝ խաղաղություն, արդարություն և օրենքի գերակայություն»:

Այնուհետև Փաշինյանը շրջայց կատարեց Խաղաղության պալատում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img