ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի էր մահացել։
«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին»,–ասաց Գրիգորյանը։