Այս պահին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի խումբ քաղաքացիների հետ միացել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ հավաքված զոհված ծնողներին։ Վանեցյանը նշեց, որ եկել են տեսնեն՝ ինչ հիմքով են Գարիկ Գալեյանին ձերբակալել։
«Գարիկ Գալեյանին են ձերբակալել, եկել ենք՝ տեսնենք ինչ հիմքով։ Եվ առհասարակ՝ ինչպես կարելի է նման բանի ականատես լինել։ Անհասկանալի իրավիճակ է։ Այսօր արդեն 300-ից ավել բերման ենթարկվածներ կան, մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան։ Դեռ հաստատված չէ, բայց տեղեկություն ստացանք, որ ոստիկանները վնասել են քաղաքացիներից մեկի աչքը։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց Վանեցյանը։