Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ այս պահին Դատախազությունն իրականացնում է շուրջ 300 ուսումնասիրություն, 20 ուսումնասիրություն ավարտվել է, այսինքն՝ 20 անձանց գույքը արգելադրվել է։
Ունենք ևս 9 հայցադիմում, որոնք ներկայացվել են դատարան, որոնցից 8-ը դատարանի կողմից արդեն ընդունվել են վարույթ: Միայն 9 գործերով պետության պատճառված վնասը կազմում է շուրջ 60 մլրդ դրամ”,- ասաց դատախազի տեղակալը։
Նրա խոսքով՝ Դատախազության համար նշանակություն չունի՝ շահառուն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանական։