Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանա Աղաջանյանը, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել ե Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը:
«Ես՝ Լիանա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։
Չեմ ցանկանում մանրամասնեմ, թե ինչ բնույթի՝ «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ՝ ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի ու ինձ, իմ 2 երեխաներին մենակ է թողել։ Կարճ ասած՝ փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս»,- գրել էր Լիանա Աղաջանյանը:
Ավանի թաղապետը զոհված կամավորականի կնոջն ազատել է աշխատանքից