Եվրոպական Միությունը ամեն կերպ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության պայմանագրի կյանքի կոչմանը։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք իսկապես ուրախ կլինենք, եթե այդ համաձայնությունը ձեռք բերվի։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ, որպեսզի նրանք իսկապես ձգտեն այս համաձայնագրի հաստատմանը։ Մենք դեռ հեռու ենք դրանից, սակայն եթե դա տեղի ունենա, ապա Եվրոպական Միությունը կտրամադրի հնարավոր ցանկացած օգնություն, որպեսզի աջակցի այդ համաձայնության կյանքի կոչմանը»,- ասել է Բորելը։