Այս պահին ընդդիմադիրները երթ են իրականացնում դեպի Մատենադարան, որտեղ շրջայց է կատարելու Լիտվայի նախագահը։ Նա պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Ակցիայի մասնակցիները նշում են, որ Եվրոմիությունը երկակի ստանդարտներ է կիրառում։ Նրանք իրենց ձեռքին պահում են ոստիկանների նկարները, որոնք այս օրերին ակցիաների ժամանակ բռնի ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Նկարների վրա գրված է «ամոթ»։
Հիշեցնենք, որ առավոտյան ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի մոտ և Հանրապետության հրապարակում՝ Մարիոթ Արմենիա հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենում ժողովրդավարական Հայաստան թեմայով ֆորում։