Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նախարարի խոսքով՝ մասնավորապես այդ սպառնալիքները կապված են Եվրոպայում ԱՄՆ ռազմավարական ավիացիոն թռիչքների 15 անգամ ավելացման, ինչպես նաև ամերիկյան նավերի Բալթիկ ծով հաճախակի այցելությունների հետ։