Ընդդիմադիր առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը 18:00-ին՝ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ կարևոր հանրահավաք ունեն Ֆրանսիայի հրապարակում: Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին քաղաքացիների մասնակցությունը շատ կարևոր է։
«Մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք ոչ եք ասում կապիտուլյանտին, ոչ եք ասում երկիրը նոր զիջումներ տանելուն։ Մասնակցելով հանրահավաքին, դուք դրանով շատ հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին, այլևս չունի մանդատ Հայաստանը ներկայացնելու։ Իսկ այսօր, հաշվի առնելով եղանակային պայմանները, հաշվի առնելով վաղվա մեր ծավալուն աշխատանքը, այսօր հանրահավաքի ամփոփում չենք իրականացնի։ Մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Սաղաթելյանը։