Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ընդդիմության ավտոերթի ժամանակ պարեկը հայհոյել է վարորդներից մեկին։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հրապարակել էր պարեկի լուսանկարն ու գրել.
«Նկարի պարեկն այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ լուծելու պարեկի կարգապահական պատասխանատվության հարցը:
Հ.Գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»:
Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նշված պարեկի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: