Ուկրաինայում սպանվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, ՌԴ ազգային հերոս, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։
Ըստ Baza-ի, 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է Ուկրաիանյում մարտերի ժամանակ։ Գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել, երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին։
Ըստ կայքի՝ Սալմանի աճյունը տեղափոխվել է Դաղստան՝ Դերբենտի շրջան։
