ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի լինի, զորքեր չի ուղարկի այնտեղ, քանի որ մտադիր Է խուսափել Ռուսաստանի դեմ պատերազմից: Մայիսի 24-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի լինի, մենք մեր զորքերը չենք ուղարկի տարածաշրջան, որտեղ նրանք ուղղակիորեն կներքաշվեին պատերզմի մեջ»,- ասել Է Ստոլտենբերգը։