Այս պահին լարված վիճակ է վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ քննվում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության դեպքի առթիվ քրգործ հարուցելու պահանջով բողոքը, գրում է «Փաստինֆո»-ն։
Դատավոր Կարեն Բիշարյանը պահանջեց, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը չխանգարի դատական նիստը՝ տեղից արտահայտություններ անելով՝ արձանագրելով, որ դատարանն իրենց «սրտով» չի կարող շարժվել, ինչից հետո իրարանցում սկսվեց դատական նիստերի դահլիճում։