Ցավոք սրտի, մենք մինչև հիմա 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել Ադրբեջանում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ –ի դիրքորոշումը մեկն է՝ բոլոր գերեվարվածները պետք է վերադառնան հայրենիք: «Այդ հարցով մաքսիմալ ջանք պետք է գործադրել, որպեսզի օր առաջ ասյ խնդիրը լուծվի: Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության համաձայն բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն»: