ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մայիսի 24-ին գումարված նստաշրջանի աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանը ավարտել է նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը, այսպիսով քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Քվեարկության դրվող նախագծերի թվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է արգելել կանխիկ եղանակով խաղադրույքների կատարումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը և այլ օրենսդրական նախաձեռնություններ: