Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ սպասել Գագիկ Ջհանգիրյանին։
Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ միայն ոստիկանների հանդեպ հարգանքից ելնելով է, որ չեն փորձում ներս մտնել, հակառակ դեպքում այդքան չէին սպասի արևի տակ։ «Ես ուզում եմ տեսնել այն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- ասաց Կարին Տոնոյանը, ապա հայտարարեց՝ երկու րոպե ժամանակ են տալիս և մտնում ԲԴԽ շենք։
Զոհված զինծառայողների ծնողները դժգոհեցին, որ իրենց այդքան սպասեցնում են, իրենց խոսքով՝ արհամարհում։ Նշենք, որ ԲԴԽ շենքի մոտ ոստիկանական նոր ուժեր են բերվել։
Թարմացում 12։47
Կարին Տոնոյանը հայտարարեց, որ իրենց պահանջն ընդունվեց և 30 ծնող բարձրանում է հանդիպելու ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։